Բաժիններ՝

Միջատներից ազատվելու 7 արագ միջոց

Takprosto.cc կայքը ներկայացրել է 7 արագ միջոց՝ միջատներից ազատվելու համար:

1. Օղու մեջ մի քանի կաթիլ մեխակի յուղ ավելացրեք: Այս երկու բաղադրիչները խառնեք իրար, ապա ստացվածը ցանեք այն վայրերում, որտեղ հավաքվում են միջատները:

2. Խնձորի քացախ: Տարայի մեջ խնձորի քացախ լցրեք, այն պոլիէթիլենային ծածկով փակեք և ծակի վրա փոքրիկ անցք բացեք:

3. Սխտորի, դարչինի և կծու բիբարի խառնուրդ:  Որպեսզի միջատները չմտնեն ձեր բնակարան, այս խառնուրդը քսեք պատուհանի ծայրերին:

Կարդացեք նաև

4. Քացախ և եթերային յուղեր: Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:

5. Ցիտրոնելա և կոկոսի յուղ: Եթե ցիտրոնելայի 20-30 կաթիլը խառնեք կես բաժակ կոկոսի յուղի հետ, կարող եք ապահովել հանգիստ գիշեր ձեզ համար: Լավ խառնեք այս երկու բաղադրիչները, փոքր հատվածներով դրեք ողջ բնակարանում:

6. Վանիլի էքստրակտ և անանուխ: Վերցրեք ոչ խորը աման, բամբակ դրեք դրա մեջ և դրա վրա 4 ճաշի գդալ վանիլի էքստրակտ ավելացրեք: Դրանց վրա էլ անանուխի մի քանի տերև դրեք և այն ծածկեք թանզիֆով:

7. Հին, քերծված CD-ն ևս կարող է վախեցնել միջատներին ցերեկային ժամերին:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս