Ինչպես մաքրել օրգանիզմը ծխելուց հետո

Takprosto.cc կայքը կայքը գրում է, որ ծխելը վնաս է հասցնում մեր օրգանիզմին: Հատկապես մեծ ռիսկի են ենթարկվում թոքերը: Կայքը ներկայացնում է 4 միջոց՝ թոքերը մաքրելու համար:

1. Վարսակի շիլա: Վարսակի շիլան կաթի հետ համադրելով՝ կարող եք օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Անհրաժեշտ է 1 բաժակ վարսակի շիլան խառնել կես լիտր կաթի հետ և եփել: Այն կերեք ամեն օր՝ ուտելուց 30 րոպե առաջ: 5-7 օր անց կսկսվի թոքերի մաքրման գործընթացը:

2. Սուսամբարից և մանուշակից պատրաստված թուրմ: 1 ճաշի գդալ մանուշակը խառնեք նույնքան սուսամբարի հետ և ավելացրեք կես լիտր եռացրած ջուր: Թողեք թրմվի մեկ ժամ՝ այն փակելով սրբիչով: Այս թուրմը տաք վիճակում օգտագործեք օրվա ընթացքում մի քանի անգամ, բայց շաքար մի ավելացրեք:

3. Ինհալացիա:  Սա ևս արդյունավետ միջոց է՝ թոքերը մաքրելու համար տոքսիններից, որոնք մնում են ծխելու արդյունքում: Էմալապատ կաթսայի մեջ ջուր լցրեք և դրեք կրակին: Երբ ջուրը եռա, կրակը թուլացրեք և ավելացրեք մեկ թեյի գդալ եթերային յուղ, ցանկալի է՝ էվկալիպտի: Գլուխը ծածկեք սրբիչով և խոնարհվեք կաթսայի վրա ու 5-10 րոպե միայն բերանով շնչեք  գոլորշին:

4. Կաթ: Կաթը թոքերը տոքսիններից մաքրելու ամենահայտնի միջոցներից է: Ամեն օր քնելուց առաջ տաք կաթ խմեք: Որպեսզի ավելի լավ արդյունքի հասնեք, կաթի մեջ մեկ թեյի գդալ մեղր ավելացրեք:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս