Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. պտտահողմը Գեղաշեն գյուղում Վիլիսը օդ է բարձրացրել և շրջել. կան վիրավորներ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր. shamshyan.com
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով նշված գյուղի 3 բնակիչների ստացած մարմնական վնասվածքների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, ողնաշարի, կրծքավանդակի հատվածի վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղաշեն գյուղի բնակիչ 44-ամյա Աշոտ Ղարիբյանը:
Գլխի սալջարդ վերք, կոնքի փակ կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է նաև համագյուղացի 36-ամյա Անդրանիկ Սարգսյանը, իսկ նույնպես համագյուղացի 33-ամյա Արտուշ Մանուկյանը հիվանդանոց է տեղափոխվել գլխի սալջարդ վերք ախտորոշմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն այս պահին գտնվում են Աբովյանի հիվանդանոցում, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: