Ռուսաստանը ցանկանում է վերսկսել Բալթյան երկրների հետ երկխոսությունը. Նարիշկին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի հետ երկխոսությունն ու վերականգնել նորմալ հարաբերությունները:
Այս մասին Լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը.
«Բալթյան երկրներն ինքնուրույն, ինքնիշխան, անկախ երկրներ են: Եվ մենք՝ Ռուսաստանը, ցանկանում ենք վերսկսել նրանց հետ երկխոսությունն ու նորմալ հարաբերությունները»:
Նարիշկինի խոսքերով՝ Լատվիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է լուծել հանրապետությունում բնակվող գերազանցապես ռուսալեզու ոչ քաղաքացիների ու «նացիզմը փառաբանելու» հարցը: Նարիշկինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է երկխոսության: