ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_4acb6cd15cb2937fa814838057c5d18e.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Համաձայնագիրը նախատեսում է ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ապրանքների առևտրի սակագնային ազատականացման պայմաններ: Դրա հետ մեկտեղ կողմերը պահպանում են առավել զգայուն ապրանքների հարցում սակագնային պաշտպանությունը:
Ռուսաստանի կառավարությունն ընդգծել է, որ համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառության աճին ու առևտրային-տնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև կլուծի ԱԽՏ-ի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ-ի միանալու առաջադրանքը:
Համաձայնագիրը ստորագրումից հետո ենթակա է վավերացման: