Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն. Էրդողան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվի բազմաբնակարան շենքում գրանցված խոշոր հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Իր նամակում Էրդողանն Ալիևին անվանել է «թանկագին եղբայր»՝ նշելով, որ իրեն մեծապես վշտացրել է հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու մասին լուրը: Էրդողանը շուտափույթ առողջություն է մաղթել հրդեհից տուժածներին.
«Կարող եք չկասկածել, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն»: Բաքվի հրդեհի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել է 54 մարդ: