Բաժիններ՝

«Չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշի ուշով հետևում եմ Ֆեյսբուքում Սեյրան Օհանյանի անվան ու անձնական կյանքի շուրջ ծավալված ու օրըստօրե ահագնացող վայնասունին: Հասկանում եմ, որ արձագանքիս արդյունքում նման մի վայրահաչոց էլ կարող է շրջվել իմ ու ընտանիքիս հասցեին, քանզի պատվերով իրենց ժանտահոտ բերանները բացող վարձկանների ցինիզմն ու լկտիությունը սահման չի ճանաչում:

Եթե ես հիմա խոսեմ Սեյրան Օհանյանի մարդկային ու մասնագիտական արժանիքների մասին, խոսքս կարող է որպես կողմնակալ ներկայացվել, քանի որ աշխատում եմ ՊՆ համակարգում:

Բայց և չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ. ինչպես կարող է տարրական ամոթ ունեցող մարդը իր ճղճիմ նպատակների համար ծաղրի առարկա դարձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար մարդու մարմնի հատվածը կորցրած լինելու փաստը: Միթե այդ մտոք կաղ, հոգով թշվառները չեն հասկանում, որ դա ոչ թե ծաղրի, այլ հպարտության փաստ է: Ու այս խոսքս ուղղված է ոչ թե Ալիս Խեչոյան անվան տակ ծպտված անսեռ ու անազգ այդ արարածին, այլ նրա պատվիրատուներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս