 
                        Միշել Պլատինին ժամանում է Հայաստան
 
                                    Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        