Քարաթափում Սևան-Դիլիջան ավտոճանապարհին
Մայիսի 14-ին, ժամը 06.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածում իրականացրել են մաքրման աշխատանքներ (հեռացրել են մանր քարերը), տարածքը սահմանազատել անվտանգության ժապավենով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: