Ես կուսակցության կարգապահությունը չեմ խախտել. Պալաչ. news.am
Ես Հանրապետական կուսակցության կարգապահությունը չեմ խախտել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քինգ դե լյուսք» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված թեկնածու Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:
Նա շեշտել է, որ որեւէ բան չի խախտել, իրեն այսօր զանգել եւ հայտնել են, որ հեռացրել են Հանրապետականից:
Հարցին, թե փորձելու եք հանդիպել ՀՀԿ ղեկավարների հետ՝ ճշտելու իրավիճակը, թեկնածուն ասել է, որ եթե որոշել են հեռացնել, դա իրենց իրավունքն է, ոչինչ էլ չի փորձելու:
«Ցավում եմ, որ մարդիկ ճիշտ չգնահատեցին իրականությունը: Եթե մարդ գնում է պայքարի, ինքը պետք է միանշանակ չմտածի շահելու մասին, պայքարի ընթացքում լինում են կորուստներ, ես այդ ամեն ինչը կանխատեսել եմ, ես իշխանության դեմ դուրս չեմ եկել: Երբ ես անդամագրվել եմ ՀՀԿ-ի շարքերը, պաշտպանել եմ Անդրանիկ Մարգարյանի,Սերժ Սարգսյանի գաղափարները, շարունակելու եմ պաշտպանել, իսկ սա ընդամենը ընտրապայքար է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: