Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելուց անմիջապես հետո ծխում եք

Ծխողներին հաճախ դուր է գալիս ծխել անմիջապես ուտելուց հետո: Ընդհանրապես ծխախոտը վնասակար է, սակայն, ըստ healthyfoodhouse.com-ի՝ այն հատկապես վտանգավոր է ուտելուց հետո: Գիտնականների պնդմամբ, եթե ուտելուց անմիջապես հետո ծխում եք, այնպես եք վնասում օրգանիզմը՝ կարծես միանգամից 10 գլանակ եք ծխել:

Այս դեպքում թոքերի քաղցկեղի ռիսկը մեծանում է: Ծխելը նաև վատ ազդեցություն է ունենում հաստ աղիի բորբոքումների դեպքում: Մարսողական համակարգն աշխատում է մի քանի անգամ ավելի ծանրաբեռնված, իսկ նիկոտինն արյան մեջ կպչում է թթվածնին, ինչն էլ ավելի է հեշտացնում դրա կլանումը:

Ի՞նչ չի կարելի անել ուտելուց հետո

Մրգերը սովորաբար անմիջապես մարսվում են, սակայն այն դեպքում, երբ առանձին եք ուտում: Բայց եթե մրգերն ուտեք անմիջապես ճաշելուց հետո, դրանք կմնան օրգանիզմում, քանի որ նախկինում կերած ուտելիքը կսկսի թույներ արտադրել, ինչն էլ կհանգեցնի ցելյուլիտի գոյացման: Այսպիսով, միրգ կերեք դատարկ ստամոքսին կամ ուտելուց 2ժամ անց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս