Բաժիններ՝

Թուրքիայում երեք քաղաքապետ հրաժարվել է հանդիպել Դիարբեքիր այցելած Էրդողանի հետ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ քրդական ծագմամբ երեք քաղաքապետ չեն ցանկացել հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ով Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ այցելել է Դիարբեքիր:

Խոսքը գնում է Դիարբեքիրի, Սիիրթի (Սղերթ) ու Բաթմանի քաղաքապետերի մասին, որոնք թուրքական թերի բնորոշմամբ՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իրենց նախագահի հանդեպ: Նրանք հայտարարել են, որ չեն ցանկանում մասնակցել նախագահ Էրդողանի հետ հանդիպման արարողակարգին:

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ՝ նրանք նշել են, որ վերջին շրջանում Էրդողանը կոշտ հայտարարություններ է արել (քրդական հարցի) կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս