Եվրամիության երկրներում գները նվազում են, ԵՏՄ երկրներում` բարձրանում
Մինչ Եվրամիության երկրներում սպառողական ապրանքների գները նվազում են, ԵՏՄ երկրներում թանկացումներ են լինում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ԵՄ երկրներում այս տարվա փետրվարին 2014 թ. դեկտեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսը նվազել է 0.7%-ով, իսկ ԵՏՄ երկրներում գնաճ է եղել, մասնավորապես՝ Ռուսաստանում՝ 6.2 %, Բելառուսում՝ 4.1%, Ղազախստանում՝ 1.0%:
Հայաստանում նշված ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.4%: Ի դեպ, ԱՄՆ-ում գների տատանումներ չեն եղել: