Բաժիններ՝

ԱՄՆ-ում պլանավորել են 40 միլիարդ դոլարով մեծացնել ռազմական ծախսերը

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բյուջեի նախագիծը, որը վերջին վեց տարում առաջին անգամ համաձայնեցվել է Սենատի հետ և նախատեսում է 2016 թվականին գրեթե 40 միլիարդ դոլարով մեծացնել պաշտպանական ծախսերն ու դրա հետ մեկտեղ կրճատել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը:

Ակնկալվում է, որ Սենատն առաջիկա 10 տարում (մինչև 2025 թվականը) ծախսերը 5 տրիլիոն դոլարով կրճատելուն ուղղված կոնկրետ միջոցները կդիտարկի հաջորդ շաբաթ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետության ղեկավարը կարող է վետո դնել այդ բյուջեի վրա, քանի որ այն նախատեսում է քիչ ապահովված բնակչության շերտի համար նախատեսված ծախսերի զգալի կրճատում:

Բացի այդ, հանրապետականները փորձում են հասնել առողջապահության ոլորտում նախագահ Օբամայի իրականացրած բարեփոխումը չեղյալ հայտարարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս