Սխտորի օշարակ՝ ինֆեկցիաների դեմ
Սխտորը հայտնի է՝ որպես հզոր դեղամիջոց, և օգտագործվում է բուսական բժշկության մեջ: Այն ունի բուժիչ, հակաբակտերիալ և հակավիրուսային հատկանիշներ, լավացնում է իմունային համակարգը: Սխտորի մեջ առկա եթերային յուղը հեշտորեն մաքրում է կրծքավանդակի ինֆեկցիաներն ու բուժում մրսածությունը: Հում սխտորը պարունակում է ալիցին, որը հայտնի է՝ որպես ավելի հզոր հակաբիոտիկ, քան պենիցիլինը:
Խնձորի չֆիլտրված քացախն ունի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկանիշներ: Այն նաև ունի առողջարար էնզիմներ, բակտերիաներ և հանքանյութեր, որոնք օգնում են արագ վերականգնել օրգանիզմը:
Մեղրն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկանիշներ, որոնք օգնում են հանգստացնել հազն ու բորբոքված կոկորդը:
Կրծքավանդակի բորբոքումները հանգստացնող սխտորի օշարակ:
Այս հրաշալի բաղադրատոմսն օգտագործվում է հազի, ձայնի խռպոտության և կոկորդի այլ խնդիրների դեպքում:
Բաղադրություն
- 1 գլուխ սխտոր
- Կես բաժակ ջուր
- Քառորդ բաժակ խնձորի քացախ
- Կես բաժակ մեղր
Մաքրեք սխտորը, աղացեք, տեղադրեք փոքր տարայի մեջ, վրան ավելացրեք մեղրը, ջուրն ու քացախը: Խառնուրդը թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան ստացված զանգվածը քամեք և դրեք սառը վայրում: 2 ժամը մեկ օգտագործեք այս խառնուրդից 1ճ/գ՝ այնքան ժամանակ, մինչև նշանները վերանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը