Աշոտ Մարկոսյանին «Զուրաբյանի ելույթից հետո կանչել են «վերև՞». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի երկարամյա տեղակալ Աշոտ Մարկոսյանը, որը սովորաբար զգուշավոր է և աշխատում է, որ իր անունը ոչ մի տեղ չշոշափվի, օրերս իր կամքին հակառակ հայտնվել է երկիմաստ վիճակում։

Աշոտ Մարկոսյանի անունը հիշեցին ԱԺ-ում, երբ քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագիրը։ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը, փորձելով հիմնավորել, որ ՏՄՊՊՀ-ն թերացել է ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում, հղում է կատարել Աշոտ Մարկոսյանի վրա՝ տվյալներ է մեջբերել Մարկոսյանի և նրա համահեղինակ, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Աարգսյանի «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» գրքից։ Ըստ Աշոտ Մարկոսյանի թվերի, ՀՀ շուկաների 39%-ի դեպքում մեկ սուբյեկտ է ներկրում, 32%-ի դեպքում՝ երկու, 26 տոկոսում՝ երեք սուբյեկտ, և միայն վերջին 3-4%-ի դեպքում է, որ չորս կամ ավելի սուբյեկտներ են ապրանք ներկրում։

Այս թվերը վկայում են, որ Հայաստանի արտաքին առևտուրը մոնոպոլիզացված է, և մրցակցությունը շատ ցածր մակարդակի է։ Տեղեկացված և հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ երեկ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հրավիրել են նախագահական՝ զրույցի։

Ասում են, որ մինչև նախագահական մտնելը գիտնականը շատ լավ տրամադրություն է ունեցել, սակայն դուրս գափս շփոթված է եղել և, ակնհայտորեն՝ անտրամադիր։ Չի բացառվում, որ նախագահականում դժգոհություն են հայտնել նրա հետազոտությունների արդյունքների առիթով, որոնք, փաստորեն, հակասում են ՀՀ տնտեսական մրցակցության վիճակի վերաբերյալ պաշտոնական տեսակետներին։ ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, համամիտ չէ, որ Հայաստանում մրցակցություն չկա, և այս մասին հիշյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մտաբերելով, որ նա Պրահայում, պատասխանելով սփյուռքահայերի հարցին, թե ինչու է ՀՀ-ում մեկ անձ շաքար ներկրում, ասել է. «Բա ի՞եչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով ներկրեն»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս