ՀՀ-ում միջին աշխատավարձը 312 դոլար է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Վիճակագրական տվյալներ հրապարակման մեջ մասնագիտացած «Nation Master» կայքը երեկ հրապարակել է աշխարհի 162 երկրներում բնակչության եկամուտների վերաբերյալ զեկույց։

Ըստ այդմ՝ 2014 թվականին Հայաստանում միջին իրական աշխատավարձը կազմել է 312.89 դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել 142-րդ հորիզոնականը։ Հարեւան երկրներից ավելի ցածր միջին աշխատավարձ ստանում են միայն Վրաստանում՝ 299.37 դոլար։

Դրա հիման վրա՝ Վրաստանը գտնվում է 144-րդ հորիզոնականում։ Ադրբեջանամ միջին աշխատավարձը 524.84 դոլար է, ինչի հիման վրա էլ՝ Ադրբեջանը հայտնվել 104-րդ հորիզոնականում։ Թուրքիայում միջին աշխատավարձը 756.04 դոլար է, Իրանում՝447.61 դոլար։ Այդ ցուցանիշներով Թուրքիան ու Իրանը հայտնվել են, համապատասխանաբար, 7-րդ եւ 120-րդ տեղերում։

Ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ ամսական 6301 դոլար, ամենացածրը՝ Կուբայում՝ 25 դոլար»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս