Բաժիններ՝

Դրամն ամրապնդվում է

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 24-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.37 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.41%-ով կամ 1.92 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 473.5 դրամով, վաճառում 477.5 դրամով:

Նկատենք, որ բորսայում երեկ դոլարն արժեզրկվել էր 2.6 դրամով, իսկ ուրբաթ օրը՝ 1 դրամով։ Փաստորեն, վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 5.5 դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս