Բաժիններ՝

ԱԺ-ում քննարկվում է դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր նշելու վերաբերյալ նախագիծը

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը: Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցող պատգմավոր Արտակ Զաքարյանը, նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը նշել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Ըստ նրա՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այդ փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Ա.Զաքարյանը նշեց, որ կոնվենցիայում խոսվում է նաև ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը և պայքարը այդ չարիքի դեմ:

«Ապիլի 24-ը ոչ մեկը չի փոխում և փոխելու մտադրություն չունի: Մենք հարյուր տարի ապրիլի 24-ը նշել ենք որպես Հայոց ցեղասպաության օր, այդպես էլ նշելու ենք: Առաջարկում ենք միայն, որ գրվի «հայոց» բառը»,- ասաց Ա.Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս