Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետը հաստատել է երկրի հարավում А-320 օդանավի կործանվելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հաստատել է Ֆրանսիայի հարավում Germanwings ավիաընկերության А-320 օդանավի կործանումը: Ինքնաթիռը Ֆրանսիայի հարավում կործանվել է այսօր՝ Բարսելոնից դեպի Դյուսելդորֆ թռիչքի ժամանակ:

Ֆրանսիական ԶԼՄ-ների համաձայն՝ օդանավում գտնվել է 142 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Airbus A-320-ի կործանման հետևանքով չեն կարող լինել ողջ մնացածներ:

Ֆրանսիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել ֆրանսիական Ալպերում կործանված օդանավի բեկորները: Աղետը տեղի է ունեցել Դին լե Բեն և Բարսելոնետ քաղաքների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս