Համբերության բաժակն արդեն լցվել է. Սամվել Բալասանյան
Tsayg.am-ը գրում է. Ձյունը հալվեց ջուր դարձավ, Գյումրու փողոցները կրկին ցեխով պատվեցին: Փողոցների ցեխաշաղախ իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն բնակիչների այլև պաշտոնյաների համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրի առնչությամբ հանդիպել է «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Դորոժնիկ» և «Սադեհ արտեզյան» շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին: Վերջիններիս մասնակցությամբ քննարկվել են նախորդ տարիներից անավարտ մնացած ու առաջիկայում նախատեսված ծրագրերն ու անելիքները: