Ժամանակավորապես կասեցվել է «ՄՈւՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան
                                    ԿԲ նախագահի մարտի 23-ի որոշումով կասեցվել է «ՄՈւՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե274 լիցենզիայի գործողությունը՝ 6 ամիս ժամկետով:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    