ՄԱԿ-ը «Իսլամական պետությանը» մեղադրել է եզդիներին ցեղասպանության ենթարկելու մեջ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն իր զեկույցում «Իսլամական պետությանը» մեղադրել է միջազգային երեք ամենածանր հանցանքները գործելու մեջ: Խոսքը գնում է ցեղասպանություն, ռազմական հանցանքներ ու մարդկության դեմ հանցանքներ գործելու մասին:
«Իսլամական պետությանը» կասկածում են եզդիների դեմ ցեղասպանություն գործելու մեջ: Զեկույցի համաձայն՝ ԻՊ-ի զինյալներն իրականացրել են ոչ միայն սպանություններ, այլև՝ կտտանքներ, բռնաբարություններ, սեռական ստրկության են մատնել մարդկանց, հավաքագրել են երեխաներին:
Բացի այդ, նրանք հանում են գերեվարված անձանց ներքին օրգաններն ու դրանք վաճառում են «սև շուկայում»: Զեկույցում չի բացառվում, որ իրաքցի զինվորականները նույնպես կարող են ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում գործած լինել ռազմական հանցանքներ: