Բաժիններ՝

2014 թվականին ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է 15.5 միլիարդ դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարվա արդյունքներով ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է ավելի քան 15.5 միլիարդ դոլար: Ընդ որում՝ ռազմական պատվերների ընթացիկ պորտֆելը կազմում է 48 միլիարդ դոլար:

2013 թվականին ռուսական զենքի արտահանումը կազմել է 15.7 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Նրա խոսքերով՝ նախորդ տարի իրենք մի փոքր գերակատարել են տարեկան պլանը:

Ֆոմինն ընդունել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները բացասաբար են ազդում իրենց աշխատանքների վրա, նա հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի այս տարի էլ կհաջողվի հաջողությամբ կատարել պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս