Բաժիններ՝

Ներկայումս անկարելի է մեղմացնել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմը. Տուսկ

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ներկայումս անկարելի է մեղմացնել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմը: Տուսկի խոսքերով՝ նախևառաջ անհրաժեշտ է հասնել նախորդ ամիս ձեռք բերված մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը.

«Մինսկյան պայմանավորվածություններն իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե իրագործվեն ամբողջովին: Դրանց մասնակի իրագործումը շատ ռիսկային է Ուկրաինայի համար: Մեր առաջին գործը պետք է լինի դրանք ամբողջովին կյանքի կոչելը՝ ներառյալ Ուկրաինայի սահմանին ամբողջական վերահսկողություն հաստատելը:

Եթե մենք աջակցում ենք մինսկյան պայմանավորվածություններին, ապա մենք նվազագույնը պետք է ուժի մեջ թողնենք (ՌԴ-ի դեմ) գործող պատժամիջոցները: Հակառակ դեպքում անդրատլանտյան հարաբերությունների համար վրա կհասնի չափազանց առանցքային պահ:

(ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի) համար անընդունելի է ուկրաինական ճգնաժամին ավելի մեծ չափով ներագրավվելը, քան դա արել է Եվրոպան: Այդպիսին է Օբամայի վարչակազմի հստակ դիրքորոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս