Բաժիններ՝

«Այս տարի վարկային բում չի լինի». Տիգրան Ջրբաշյան

«Առաջիկա տարվա ընթացքում բանկային համակարգի աճն ու վարկային ծավալների աճը չի կրկնի նախորդ 2 տարիների աճը: Այն ավելի դանդաղ կլինի՝ անորոշության աճող մակարդակի պատճառով: Իսկ բանկերը սիրում են կայունություն, դրա համար ռիսկերի կառավարման հարցում առավել կոշտ քաղաքականություն կվարեն, և պայմանները որոշակիորեն կխստացվեն: Այս տարի վարկային բում չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ բանկային ոլորտում այս պահին ոչ արդյունավետ և ոչ համարժեք շահութաբերության մակարդակ է: Նա նշեց, որ վերջին 3 տարիներին առաջանցիկ տեմպերով վարկավորումն աճել է և նպաստել հիմնական տնտեսական աճին, և այսօր վարկ/ՀՆԱ/ակտիվներ հարաբերակցությունը բավականին բարձր մակարդակի է. «Հետագա վարկավորման ծավալների խնդիր կա: Նոր կապիտալ ներգրավելու համար շահութաբերության մակարդակը համապատասխան չէ մեր երկրին բնորոշ ռիսկերին: Այդ իսկ պատճառով, ենթադրում եմ, որ բանկային ոլորտը կանցնի վերակառուցման և առողջացման փուլ, որի համար խթան կհանդիսանա նաև կապիտալի ավելացման մասին ԿԲ որոշումը, և 2 տարի անց կունենաք բոլորովին այլ բանկային համակարգ»:

Ինչ վերաբերվում է ՓՄՁ-ներին, ապա Տ.Ջրբաշյանը նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում հիմնական խնդիրն, այնուամենայնիվ, պահանջարկի նվազումն է, ոչ թե ֆինանսավորման պայմանները և հարկային վարչարարությունը. «Այսօր հիմնական հարվածը պահանջարկից է գալիս: Այս պայմաններում փոքր ձեռնարկությունների պահպանումն ու գոյատևումն արդեն մեծ հաջողություն կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս