Մինսկյան հանդիպումներն օգտակար էին. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկում իրենց անցկացրած հանդիպումները եղել են օգտակար: Ուորլիքը հավելել է, որ իրենք անհամբերությամբ սպասում են Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքներին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Մինսկում համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է հյուրընկալել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: