Բաժիններ՝

Ֆրանսիան իր վրա է վերցնում ՌԴ-ին «Միստրալ» նավերը չմատակարարելու պատասխանատվությունը. Վալս

Լեհական Wyborcza թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիան իր վրա է վերցնում Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիները չմատակարարելու համար պատասխանատվությունը:

Վալսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը թույլ չի տալիս Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» տիպի ռազմանավերը: Վալսն ընդգծել է, որ դա Ֆրանսիայի ինքնիշխան որոշումն է, որն ընդունվել է՝ չնայած ֆինանսական լուրջ հետևանքներին:

Վալսի խոսքերով՝ Ֆրանսիայի համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, և որ որևէ մեկը շահագրգռված չէ Ռուսաստանի մեկուսացմամբ: Վալսն ընդգծել է, որ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն և չպետք է վնասեն սովորական անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս