Բաժիններ՝

Քաղաքացին ներկայացել է որպես թաղապետարանի աշխատակից ու գողացել 7 մլն դրամանոց հնաոճ շաքարամանը

Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների միջոցառուների արդյունքում՝ մարտի 10-ին պարզվել է, որ 1979 թ. ծնված Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը:
Գագիկ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031