Բաժիններ՝

Airbus-ը մոտ 11 միլիարդ դոլարով կվաճառի 55 ինքնաթիռ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Air Lease Corporation լիզինգային ընկերությունը 55 ինքնաթիռի գնման շուրջ գործարք է կնքել Airbus ընկերության հետ: Ընդգծվում է, որ գործարքը գնահատվում է 10.8 միլիարդ դոլար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Air Lease Corporation-ը մտադիր է ձեռք բերել  A321 LR և Airbus A330ne ինքնաթիռներ, որոնք հանդիսանում են Airbus A330 լայն կմախքով ինքնաթիռի կատարելագործված տարբերակներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թվականի հուլիսին ամերիկյան Air Lease Corporation ընկերությունն արդեն իսկ պատվիրել է 60 հատ նեղ կմախքով Airbus A321neo: Գործարքը գնահատվել էր 7.23 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս