Փոլա Յագուպյանն ընդգրկվել է Համաշխարհային բանկի խորհրդատվական խմբում
The Daily Star-ի փոխանցմամբ՝ Լիբանանցի լրագրող ու խորհրդատու Փոլա Յագուպյանն ընդգրկվել է Համաշխարհային բանկի խորհրդատվական, փորձագիտական խմբում: Խումբն իր տեսակում առաջինն է և ստեղծվել է կազմակերպության ներսում աշխատատեղերի բազմազանությունը կատարելագործելու համար:
Յագուպյանն ազդեցիկ ֆիգուր է լիբանանյան ԶԼՄ-ներում, ով հարցազրույցներ է վերցրել համաշխարհային առաջնորդների լայն շրջանակից: Ներկայումս նա Future TV հեռուստաալիքով վարում է Inter-Views հեռուստաշոուն: Իր կարիերայի ընթացքում Յագուպյանն աշխատել է մի շարք հեռուստաալիքներում, ինչպիսիք են LBC-ը և պանարաբական ART-ը:
Նա հեռուստատեսությունում սկսել է աշխատել 17 տարեկանից, երբ աշխատանքի անցավ ICN տեղական հեռուստակայանում: Յագուպյանը հանդիսանում է նաև իր ամուսնու՝ մեդիամագնատ Մուաֆաք Հարբի հետ համատեղ հիմնած «Ինտեգրացված հաղորդակցությունների» գլխավոր տնօրեն: Այն մատուցում է մեդիա ծառայություններ և քաղաքական դասընթացներ՝ նախատեսված քաղաքական ողջ շրջանակի ներկայացուցիչների համար:
Յագուպյանը հայտնի է նաև որպես կանանց իրավունքների մեծ պաշտպան և օգտագործել է իր դիրքը՝ Լիբանանում գենդերային ավելի հավասարության մասին կոչեր հնչեցնելու համար:
Համաշխարհային բանկի հաղորդմամբ՝ խորհրդատվական խումբը ձևավորվել է հետազոտության արդյունքներով, որն առնչվել է հիմնարկի աշխատուժի բազմազանությանն ու համապարփակությանը: Հետազոտությունը վկայել է, որ կազմակերպությունը պետք է նոր ուղիներ փնտրի, որպեսզի դառնա առավել խայտաբղետ և կարողանա շահ ստանալ արտաքին տեսանկյունից:
Յաղուբյանն ու փորձագիտական խմբի գծով իր գործընկերներն ընտրվել են նրա համար, որ ապացուցել են աշխատավայրում բազմազանությունն ու ներգրավվածությունը բարելավելու հարցում իրենց հաջողությունը: Խմբի անդամների մեծ մասն ունի իրավունքի, քաղաքականության ու զարգացման ոլորտի որոշակի փորձ: Յագուպյանը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի միակ ներկայացուցիչն է այդ խմբում: