2017 թվականին Ֆրանսիայի նախագահ կարող է դառնալ Մարին Լե Պենը. Մանուել Վալս
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում լիովին կարող է հաղթանակ տանել ծայրահեղ աջ «Ազգայնական ճակատը», որը 2011 թվականից գլխավորում է Մարին Լե պենը: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Վերջինս Europe 1 ռադիակայանի եթերում հիշեցրել է, որ նախորդ տարի «Ազգայնական ճակատը» Եվրոպական խորհրդարանի ընտրություններում ստացել է քվեների 25 տոկոսը՝ այդ մարմնում իր ներկայությունը 3 պատգամավորից մեծացնելով մինչև 22-ի: Վալսն ընդգծել է, որ նա վստահ արդյունք է ունեցել նաև Ֆրանսիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը.
«Չե՞ք կարծում, որ նրանք կարող են հաղթել նաև նախագահական ընտրություններում, ընդ որում՝ ոչ թե 2022 կամ 2029 թվականի, այլ՝ 2017 թվականի նախագահական ընտրություններում»: Վալսը հավելել է, որ ազգայնականների հնարավոր հաղթանակից վախենում է ոչ թե իր, այլ՝ երկրի համար: