Ինչպե՞ս բուժել վնասված մազանոթները

Դեմքի մաշկի վրա վնասված մազանոթները կանայք սովորաբար թաքցնում են տոնային կրեմի հաստ շերտի տակ, որն իր հերթին՝ փակ ծակոտիների հետ կապված այլ խնդիր է առաջացնում: Բժշկությունն այս խնդիրները լուծում է լազերային թերապիայի միջոցով:

Շատ մարդիկ ունեն վնասված մազանոթների խնդիր, հատկապես՝ դեմքի մաշկի վրա: Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունի բաղադրատոմս, որը շատ արդյունավետ է: Այն կարող է նվազեցնել վնասված մազանոթների տեսանելիությունը, հաճախ նաև բուժում է դրանք:

Բաղադրությունը.

  • Խատուտիկի արմատ
  • Կռատուկի (лопух) արմատ
  • Գիհի ծառի (նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ, ռուս.՝ Можжеве́льник, լատ.՝ Juníperus, juniper) հատապտուղ

Այս դեղաբույսերն օգտագործեք հավասար քանակությամբ

Կարդացեք նաև

gihiԽառնեք բոլոր բաղադրիչները և աղացեք այնպես, որ փոշի ստացվի: Մեկ ճաշի գդալ խառնած փոշու վրա լցրեք 500մլ ջուր: Թույլ տվեք թուրմը մնա ամբողջ գիշեր՝ սենյակային ջերմաստիճանում: Հաջորդ օրը եփեք այդ խառնուրդը:

Երբ այն սկսի եռալ՝ եփեք ևս 5 րոպե: Քամեք լուծույթը, երբ այն պատրաստ լինի: Խմեք այն օրվա ընթացքում՝ ուտելուց առաջ:

Թերապիան պետք է տևի 14 օր: Այն կրկնելուց առաջ 7 օր դադար տվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս