«Եթե հանարապետությունում տիրող ապօրինի, ոչ լեգիտիմ իրավիճակին լուծում չտրվի՝ Նեմցովի օրինակով պետք է արդեն ահաբեկչության տեսք ստանա»
Այսօր կրկին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր հավաք-ասուլիս, որի ընթացքում նաև անդրադարձավ երեկ՝ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունի հեռանալու մասին արված հայտարարությանը:
Նրա կարծիքով՝ եռյակի ուժերը խոստացել էին ժողորդին՝ փետրվար 20-ին միասին կանգնել Ազատության հրապարակում և պայքարը տանել մինչև ավարտ և հաղթանակ, ինչը, սակայն, չստացվեց. «Ուրեմն՝ կարծում եմ՝ այդ հայտարարությունը արտացոլանք է մեր հանարապետությունում տիրող ապօրինի, ոչ լեգիտիմ իրավիճակի, որը եթե իր լուծումը չգտնի, Նեմցովի օրինակով պետք է արդեն ահաբեկչության տեսք ստանա: Եվ մենք արդեն տեսել ենք՝ քանի սպանություն կա՝ մեր հերոս զինվորների և քաղաքացիների: Մեզ սպասվում են շատ դժվար վտանգավոր պահեր: Այս արտակարգ վիճակը արտակարգ և արտահերթ լուծում է պահանջում:
Ես համարում եմ, որ դա իր քաղաքացիական իրավասության մեջ էր, և հույս եմ տածում, որ մենք կունենանք այն Հայաստանը, որ ոչ մեկը իր քաղաքական և քաղաքացիական գործունեության համար չի պատժվելու: Եթե ուզում եք ստուգել կամ պատժել, ձեզնից սկսեք՝ գործող փաստացի նախագահից, եղբորից, ընտանիքից և հետո մինչև ինձ, բայց ոչ՝ սելեկտիվ՝ ընտրովի»:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը՝ առանց Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև՝ Ձեր համագործակցությունը նոր ԲՀԿ-ի հետ, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.
««Ժառանգության» համագործակցության անոթները բաց են եղել բոլորի հետ անխտիր, և այդպես կշարունակվի, իսկ «Բարգաված Հայաստան» կուսակցվությունը և մնացած բոլոր կուսակցությունները իրենց նոր իրավիճակում պետք է իրենք որոշեն: Մեր դռները բաց են և պատրաստ ենք համագործակցության՝ ընդհանուր շահից ելնելով՝ նոր Հայաստան ստեղծելու հրամայականով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: