Ազգային ժողովում աշխատող կանայք մարտի 8-ի նվեր են ուզում. «Ժողովուրդ»

«Բանն այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին ԱԺ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվերը չի տրվի:

Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Մարտի 8-ի առթիվ պարգևատրումների պարտադիր կանոն մեր օրենսդրությունը չի նախատեսում: Սա նշանակում է, որ բյուջեում այդպիսի ֆոնդ գոյություն չունի, ուստի չի կարելի ակնկալել, որ պետք է լինեն պարգևատրումներ:

Դժգոհողները, հավանաբար, շփոթել են ամեն տարի պետական ծառայողներին տրվող պարգևավճարների հետ, որոնք նախորդ երկու տարիներին ստացել են մարտին (այս տարի՝ փետրվարին): Նախորդ տարիներին ևս մարտի 8-ի առթիվ առանձին պարգևավճարներ չեն տրվել: Այս տարի Աժ աշխատակազմը փետրվարին պարգևատրել է Աժ աշխատակազմի բոլոր պետական ծառայողներին: Միաժամանակ նկատեմ, որ այսօր մարտի 4-ն է, այսինքն՝ դեռ 4 օր էլ կա մարտի 8-ին: Իսկ պարոն Թովմասյանից նվերներ ակնկալելը, այն էլ ժամանակից շուտ, և այդ մասին դժգոհ տոնայնությամբ լրատվամիջոցին հայտնելը, պարկեշտ չէ: Բացի այդ՝ պարոն Թովմասյանը սովոր չէ պետության միջոցների հաշվին նվերներ բաժանել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս