Քննչական կոմիտեում Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների դեպքով գործ է հարուցվել
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ այսօր հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Ինչպես 168.am-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածներով՝ սպանություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Կոմիտեից փոխանցեցին, որ այժմ դեպքի վայրում է քննչական խումբը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կոմիտեից փոխանցեցին նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ: