Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելող մթերքների ցուցակ
Ըստ վիճակագրության՝ կանանց մոտ հանդիպող չարորակ ուռուցքներից ամենահաճախը կրծքի քաղցկեղն է: Ցավոք, այս հիվանդությունը հնարավոր չէ կանխատեսել, ուստի ռիսկային գոտում են հայտնվում գրեթե բոլորը: Ինչպես հայտնի է, քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոց այդպես էլ դեռևս գոյություն չունի: Հաճախ քաղցկեղի առաջացման պատճառ է համարվում ժառանգականությունը, վատ սնվելը և նստակյաց կյանքը նույնպես մեծ դերակատարում ունեն: Ապացուցված է, որ ճիշտ մթերքների օգտագործումը և հատուկ վարժություններն օգնում են մի քանի անգամ կրճատել քաղցկեղի բջիջների առաջացման պատճառները:
Գազար- Գազարում առկա բետա-կարոտինը համարվել է քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու լավ «զենք»: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են գազար շաբաթվա մեջ առնվազն 3 անգամ, 17%-ով նվազում է կրծքագեղձում քաղցկեղի առաջացման ռիսկը:
Խորհուրդ: Շաբաթական 3 անգամ 200գ-ից ոչ պակաս գազար կերեք: Կերեք նաև բետա-կարոտին պարունակող մի քանի այլ մթերքներ՝ դդում, դդմիկ, քաղցր կարտոֆիլ:
Բրոկոլի- Բրոկոլին պարզապես անփոխարինելի մթերք է յուրաքանչյուրի օրակարգում, քանի որ այն հեշտ է պատրաստել և շատ օգտակար է: Բրոկոլիի մեջ շատ է սուլֆորաֆանը՝ բուսական ծագմամբ օրգանական միացությունը, որն ունի հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններ: Հենց այդ նյութը կարող է կանխարգելել քաղցկեղի բջիջների առաջացումը, ինչպես նաև վերացնել «անցանկալի հյուրերի» օջախը:
Խորհուրդ: Շաբաթական 2 անգամ օգտագործեք բրոկոլի:
Կաղամ- Վերջերս ԱՄՆ-ում հետազոտություններ են կատարվել, որին մասնակցել են շաբաթական 3 անգամից ավելի կաղամբ օգտագործող կանայք: Արդյունքները ցույց են տվել, որ կաղամբի օգտագործումը 72%-ով նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Կաղամբն իր մեջ պարունակում է տիրոզինազու ֆերմենտ, ինչպես նաև՝ գլյուկոզինոլատներ, որոնք կարող են կանխարգելել քաղցկեղային հիվանդությունները:
Խորհուրդ: Շաբաթական 4 անգամ 200 գ թարմ կաղամբ կերեք:
Լոլիկ- Լոլիկը ձեր օրակարգը կարգավորելու ամենահեշտ և ամենահամեղ միջոցն է: Օրակարգում այս մթերքի ավելացումը կլավացնի ձեր օրգանիզմի առողջական վիճակը: Բանն այն է, որ լոլիկն իր մեջ պարունակում է լիկոպին: Այն ամենալավ հակաօքսիդանտն է, որն օրգանիզմից հանում է ազատ ռադիկալները:
Խորհուրդ: Շաբաթական 3 անգամ պետք է օգտագործել լոլիկը:
Սխտոր- Սխտորը ոչ ավանդական բժշկության ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Այն հայտնի է հարյուրավոր բուժիչ հատկանիշներով, այնպես որ՝ զարմանալի չէ, որ այն հայտնվել է մեր ցուցակում: Սխտորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են քաղցկեղի բջիջների դեմ պայքարում:
Ընկույզ- Ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը: Դրանք կարող են դադարեցնել նաև չարորակ գոյացությունների առաջացումը:
Խորհուրդ: Շաբաթական 3 անգամ պարտադիր ուտել 30 գրամ ընկույզ:
Շամպինիոն- Ապացուցված է, որ շամպինիոնն օգնում է փոքրացնել քաղցկեղածին ուռուցքների չափսերը: Ճարպաթթուները, որոնք կան սնկի մեջ, կանգնեցնում են էստրոգենի արտազատումը: Հայտնի է, որ հենց այս հորմոնն է համարվում ուռուցքի մեծացմանը նպաստող հորմոն:
Խորհուրդ: Շաբաթական 2 անգամ ուտելիքի մեջ ավելացրեք 200գ շամպինիոն:
Հապալաս- Հատապտուղների մեջ այն համարվում է գերիշխողը: Հապալասը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը և օրգանիզմից դուրս է բերում ազատ ռադիկալները:
Խորհուրդ: Շաբաթական 3 անգամ ուտելիքի մեջ ավելացրեք 200 գ հապալաս:
Դեղձ- Այս քաղցր միրգն իր մեջ պարունակում է ֆլավոնոիդներ, հատուկ բուսական ծագման պիգմենտներ, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը քաղցկեղի առաջացումից: Այս նյութերը կվերացնեն քաղցկեղի բջիջները՝ առանց առողջներին վնասելու:
Սաղմոն- Սաղմոն տեսակի ձուկն օմեգա-3 ճարպաթթվի հիմնական աղբյուրն է: Բացի այդ, սաղմոնն ունի հակաբորբոքային հատկանիշներ և նվազեցնում է բջջային մակարդակում ամեն տեսակի շեղում:
Խորհուրդ: Շաբաթական 2 անգամ 100 գ սաղմոն կերեք:
Նշված բոլոր մթերքները պարունակում են այնպիսի տարրեր, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ դրանք ուտել նշված քանակությամբ, պարզապես ավելացրեք դրանք ձեր օրակարգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը