ԲՀԿ-ն քննարկումների մեջ է

«ԲՀԿ-ն գտնվում է քննարկումների փուլում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն` անդրադառնալով կուսակցության հետագա գործունեությանը և շրջանառվող տեղեկություններին, թե կուսակցությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են սպասվում:

Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին, եթե այլ փոփոխություն չլինի, նախատեսված է ԲՀԿ-ն համագումարը: «Մյուս բոլոր հարցերը՝ կապված կառուցվածքային, կադրային խնդիրների հետ, մենք մեր վերջնական դիրքորոշումները կներկայացնենք: Ներկայում քննարկումների փուլում ենք վերջին իրադարձությունների ֆոնին մեր դիրքորոշումները հստակեցնելու առնչությամբ:

Ինքնանպատակ չեն լինելու փոփոխություններ: Երբ մենք ապագայի նկատմամբ մեր դիրքորոշումները վերջնականապես հստակեցնենք, կլինի պաշտոնական տեսակետ կուսակցության կողմից»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Դիտարկմանը, թե չկա՞ր մինչ այս պաշտոնական տեսակետ՝ նա արձագանքեց՝ ասելով, որ պաշտոնական տեսակետ լինում է կուսակվության պաշտոնական մարմնում: «Մենք ներկայում այդպիսի որոշում չունենք, դեռևս քննարկումների փուլում ենք: Պաշտոնական տեսակետ կուսակցության օրենքով սահմանված պաշտոնական մարմիններն են ընդունում՝ դա լինում է քաղխորհուրդ, լինում է խմբակցության և այլն, և այլն: Մենք դեռևս այդ պաշտոնական որոշումները չունենք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ մամուլում տարբեր տեղեկություններ են տարածվել ԲՀԿ-ում այս օրերին ընթացող խմորումների վերաբերյալ: Ըստ որոշ տեղեկությունների` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կլքի ԲՀԿ ղեկավարի աթոռը: ԲՀԿ ներկայացուցիչները, գտնվելով քննարկումների փուլում, կուսակցությունում նախատեսվող փոփոխությունների մասին լռում են:

Տեսանյութեր

Լրահոս