Բաժիններ՝

Շատ հանգստանալու վնասը

Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա հունվարին ՀՀ արտաքին առևտուրը խայտառակ անկում է գրանցել։ Այդ թվում՝ արտահանման ծավալը 2014 թվականի հունվարի համեմատ նվազել է 21.9%-ով, ներմուծման ծավալը՝ 33.2%-ով:

Եվ ահա, էկոնոմիկայի նախարարությունը շտապել է պարզաբանել, թե ինչու է նման վատ ցուցանիշ գրանցվել։ Նախ նշել են տեխնիկական պատճառների մասին (որ տվյալները դեռ թերի են, պետք է ճշգրտվեն), հետո՝ օբյեկտիվ գործոնների մասին, որոնց պատճառով նվազել է արտաքին առևտուրը (ասենք՝ փոխարժեքը, մետաղների գների անկումը և այլն)։ Առևտրի անկումն արդարացնելու համար էկոնոմիկայի նախարարության աչքից չի վրիպել նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին հանգստյան օրերի թիվն է։

«2014 թվականի հունվարը 2015-ի հունվարի հետ համեմատելու պարագայում, պետք է ընդհանուր առմամբ նկատի ունենալ նաև, որ այս տարվա հունվար ամսին փաստացի սահմանված աշխատանքային օրերն ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա հունվարին, ինչը միգուցե ոչ էական, սակայն նույնպս կարող է որոշակի ազդեցություն ունեցող գործոն դիտարկվել»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ամեն ինչ շատ պարզ է, անհասկանալի է մնում միայն՝ ո՞վ էր ստիպում կառավարությանը մինչև հունվարի 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանել։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս