Բաժիններ՝

Եգիպտոսն արաբական երկրներին առաջարկել է ձևավորել միացյալ զինված ուժեր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեն հանդես է գալիս արաբական զինված ուժերի ստեղծման օգտին՝ գոյություն ունեցող սպառնալիքներին դիմակայելու համար: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին՝ հեռուստաուղերձով դիմելով ազգին.

«Անհրաժեշտ է ձևավորել միջարաբական զինված ուժեր՝ գոյություն ունեցող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար»: Սիսին այդ կերպ է մեկնաբանել Լիբիայի տարածքին Եգիպտոսի կողմից հարվածներ հասցնելը: Նա ընդգծել է, որ դա իրականացվել է ի պատասխան զինյալների կողմից իրենց քաղաքացիներին սպանելու:

Ընդհանուր առմամբ, Եգիպտոսը 13 հարված է հասցրել հարևան երկրի տարածքում գտնվող թիրախներին: Սիսին մանրամասնել է, որ Եգիպտոսը ո՛չ հարձակվում, ո՛չ էլ նվաճում է, նա պարզապես պաշտպանում է իր ժողովրդին, իր սահմաններն ու պետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս