Բաժիններ՝

Հարս ու սկեսուր վիճել են՝ միջանցքի հատակը սրբելու և աղբը թափելու հետ կապված. «Փաստինֆո»

Երկու եղբայրների միջև բնակարանային վեճը դատական հայցերով թվում է թե հանգուցալուծում է ստացել, սակայն բնակարանի բաժնեմասերը առանձնացնելուց հետո էլ վեճերը չեն դադարել և, ի վերջո, հանգեցրել քրեորեն հետապնդելի արարքի՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն: Այս մասին գրում է  «Փաստինֆո»-ն:

Էլվերայի, նրա կրտսեր որդու Արտավազդ Մաթևոսյանի և մյուս կողմից ավագ որդու Արամ Մաթևոսյանի, նրա կնոջ՝ Ոսկու միջև բնակարանի բաժնեմասերի առանձնացման հարցի շուրջ անհաշտությունների և դատական հայցերի արդյունքում բնակարանը բաժանվել էր երկու մասի: Բնակարանամուտքը ընդհանուր է, իսկ բնակելի մակերեսի որոշ հատվածներ ընդհանուր օգտագործման է, ինչի հետ կապված հաճախակի կենցաղային վեճեր են ծագել «հակամարտող կողմերի» միջև:

Հերթական վիճաբանությունը ծագել է 2014թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-21:00-ի սահմաններում, Էլվերայի ու նրա հարս Ոսկու միջև՝ միջանցքի հատակը, փոշին սրբելու և աղբը թափելու հետ կապված:

Վիճաբանության ընթացքում տուն է մտել Էլվերայի որդի Արտավազդը և տեսնելով, որ Ոսկին վիճաբանում է իր մոր հետ, միջամտել է վիճաբանությանը և Ոսկուն «մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի հետին մակերեսի և աջ բազկի միջին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով թեթև վնաս: Այնուհետև վիճաբանությանը միջամտել է Արտավազդ Մաթևոսյանի հետ այդտեղ գնացած նրա ընկերը, ով նրա մեջքից բռնելով և հետ քաշելով՝ Արտավազդ Մաթևոսյանին մի կողմ է տարել, որից հետո վիճաբանությունը դադարել է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս