Ավետիսյանների հարազատները սպառնում են նստացույց անել նախագահականի դիմաց. ԳԱԼԱ
Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է ուղիղ 40 օր: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանների հարազատները, ովքեր 40 օր անց արդեն սթափ են նայում իրադարձություններին, դատապարտում են ՀՀ իշխանությունների գործելաոճն ու անտարբերությունը:
Հատկապես ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:
«Մենք ամեն քայլի դիմելու ենք, որ աշխարհով խայտառակ լինեն, գնալու ենք նստացույցի՝ հենց նախագահականի դիմաց… ասենք ո՞ւր է այնտեղ նախագահ, որ նույնիսկ սգո օր չհայտարարեց, երբ մի ամբողջ գերդաստան ոչնչացրել են… մենք ժամանակ ենք տալիս, եւս մի քանի օր եւ հետո նոր մեր գործողությունները կտեսնեք»,- ասել են Ավետիսյանների հարազատները:
Նրանց բնորոշմամբ՝ անցել է «արդեն 40 օր, սակայն ՀՀ իշխանությունը մատը մատին չի խփել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: