Հակոբ Հակոբյանի համար նոր մահճակալ չի բերվել խուց
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրությամբ է հանդես եկել՝ կապված «Հրապարակ»-ում տեղ գտած այն հրապարակմանը, թե իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից»:
ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: