Ողնաշարի հիվանդություն՝ բեխտերև
Պատճառներ, ախտանշաններ, հետազոտություն և բուժում
Բեխտերևը միջողային հոդերի բորբոքումն է, որի դեպքում առաջանում է նրանց սերտաճումը, որի արդյունքում էլ ողնաշարի շարժունակությունը նվազում է: Ներկա պահին, յուրաքանչյուր հարյուրերորդը, այսպես թե այնպես, ունի ողնաշարի նմանատիպ հիվանդություն: Արական սեռը ավելի հակված է ձեռք բերել նման հիվանդություն:
Բեխտերև հիվանդության պատճառները
Դեռ ուսումնասիրված չէ հիվանդության ամբողջական էթիոլոգիան: Համարվում է՝ էապես մեծ դեր է խաղում գենետիկան և խրոնիկ վարակի առկայությունը, որոնք ախտահարում են ստամոքս-աղիքային տրակտը: Մեծամասամբ, թեթև ախտահարվելու ժամանակ հիվանդը ուղղակի ուշադրություն չի դարձնում դրա վրա: Սակայն, եթե իրավիճակը բարելավելու համար ոչինչ ձեռք չառնել, կարող են լինել լուրջ հետևանքներ, ընդհուպ մինչև հաշմանդամություն:
Բեխտերևի ախտանիշները
Բոխտերև հիվանդության ախտանիշների թվին են դասվում.
• անհարմարավետություն և պարբերական ցավեր ողնաշարի կրծքային հատվածում,
• չդադարող ցավեր կրունկոսրերում,
• քնի ժամանակ աճող ցավ գոտկասրբանային շրջանում,
• հետազոտման ժամանակ հիվանդի արյան մեջ էրիտրոցիտների արագ անկում:
Միայն այս ախտանիշների ժամանակ չի կարելի 100% վստահությամբ խոսել բեխտերև հիվանդության մասին: Սակայն, դա առիթ է այցելել ռևմատոլոգի, ով կանի ճիշտ ախտորոշում: Հիվանդության դեպքում նշանները ի հայտ են գալիս բավականին արագ, անշեղ աճում են ախտանիշները: Բեխտերևի դանդաղ զարգացում գրեթե չի նկատվում:
Բեխտերևի հավելյալ ախտանիշ կարելի է համարել նաև ցավը հազի ժամանակ , ծանր շնչառությունը, ճկման ժամանակ շարժունակության սահմանափակում:
Բեխտերևի բուժումը
Բեխտերևը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք դժվար են բուժվում: Առաջնայինը, ամբողջ ներուժը դրվում է բորբոքային գործընթացը դադարեցնելու վրա, դրանով իսկ պաշտպանելով առողջ հոդերը:
Պետք է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Սպորտով զբաղվելը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ:Խորհուրդ է տրվում քնել չոր անկողնու վրա: Ողնաշարի կրծքային հատվածի անշարժեցման զարգացումը կանգնեցնելուն կօգնեն շնչառական վարժությունները:
Եթե չանցկացվեն ամբողջական պլանային բուժումներ, ողնաշարի բեխտերև հիվանդությունն անցնում է բարդացած փուլ: Այդ պարագայում հաշմանդամությունն անխուսափելի է: Բացի ողնաշարի ախտահարումից, հնարավոր է նաև վնասվի սրտանոթային համակարգը, առաջանա երիկամային անբավարարություն: