Ազատության հրապարակը փետրվարի 20-ին
Ինչպես հայտնի է՝ այսօր Ազատության հրապարակում պետք է կայանար ոչ իշխանական եռյակի համազգային հավաքը, որը սակայն հայտնի պատճառներով տեղի չունեցավ: Փոխարենը այսօր Ազատության հրապարակում միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ իր կուսակիցներով: Նա Ազատության հրապարակում ասուլիս-հավաք անցկացրեց՝ ևս մեկ անգամ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: