Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստվում է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն
Der Spiegel-ի փոխանցմամբ` Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստվում է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն: Այս մասին հայտնել են պարբերականի աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ` եվրոգոտուց դուրս գալը Հունաստանի համար կարող է հանգեցնել անհավանական բարձր ծախսերի, որոնցից կարելի է խուսափել ԵՄ-ի հետ համատեղ երկրի բարեփոխումը շարունակելու դեպքում:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հունաստանը կարող է բախվել դրամական միջոցների պակասի խնդրին արդեն փետրվարի 25-ին: