Գագիկ Ջհանգիրյան. «Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»

«Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է լինի իշխանության հակակշիռը: Հարցին՝ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ Գագիկ Ծառուկյան «չարիքն» այս օրերին վերացա՞վ քաղաքական դաշտից, Գ. Ջհանգիրյանը պատասխանեց, թե դրա հետ կապված ՀԱԿ-ի տեսակետը բարձրաձայնված է, իսկ իր տեսակետն ամբողջովին համապատասխանում է ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետին:

Դիտարկմանը, որ օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցապնդում էր արել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակում առաջարկված հանձնաժողովի կազմում որևէ դաշնակցական չի ներառել, Ջհանգիրյանը հայտարարեց, որ իր տեղեկատվությամբ Ռաֆֆի Ուրֆալյանը դաշնակցական է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս