Ինչպե՞ս հանգստացնել նյարդերը
Մեր տատիկները խորդենիները (Гера́нь, Geranium) պաշտում էին ոչ միայն գեղեցկության համար, այլև՝ նյարդերը հանգստացնելու:
Ծաղիկներից շատերը բուժական հատկանիշներ ունեն: Այդ իսկ պատճառով ծաղիկ ընտրելիս պետք է մտածել՝ որտե՞ղ տեղադրել դրանք: Շատ կարևոր է ննջասենյակի ծաղիկների ընտրությունը: Բույսերը ննջասենյակում չպետք է շատ լինեն, իսկ հոտերը պետք է լինեն նուրբ, թեթև, գրեթե աննշան:
Նախկինում բուժակները խորհուրդ էին տալիս ննջասենյակում խորդենի դնել, որը յուրօրինակ հոտ ունի: Դարեր շարունակ համարվել է, որ այս ծաղիկը հանգստացնում է նյարդերը և լավացնում քունը: Սակայն գրեթե բոլորն էլ գիտեն, որ քունը լավացնում են նաև ծաղկամանում աճող սոխն ու սխտորը, բացի այդ, դրանք նաև ախտահանում են սենյակը: Իսկ ինչո՞վ զարդարել խոհանոցը: Խոհանոցում լավ է պահպանվում ընտանեկան բաղեղը (плющ): Բաղեղը վերացնում է տարբեր հոտերն ու գոլորշին:
Օդը մաքրում են նաև այնպիսի բույսեր, ինչպիսիք են՝ ֆիլոֆենդրոնը, սրածայր քլորոֆիտումը, սցին-դափուսը: Այս բույսերն աճելով՝ ոչ միայն կգեղեցկացնեն սենյակի պատը, այլև՝ կմաքրեն օդը:
Կակտուսի սիրահարներին հաճելի կլինի իմանալ, որ դրանք հենց այնպես չեն ներծծում խոնավ օդը: Կակտուսը, հատկապես՝ խոշորը, կարող է ներծծել համակարգչի և այլ տեխնիկայի վնասակար ճառագայթները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը