Բաժիններ՝

«Մամ ջան, քո արևով եմ երդվում». Վաչեն երդվել է՝ կապ չունի Հայկազի սպանության հետ. news.am

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի հարազատները շարունակում են պնդել, որ նա անմեղ է: NEWS.am-ի հետ զրույցում Վաչեի մորաքույրը՝ Իրինա Քալանթարյանը, ասել է, որ իրենք հեռախոսով զրուցել են Վաչեի հետ. նա վստահեցրել է, որ կապ չունի պատահածի հետ:

«Մենք վստահ էինք, որ ինքը նման բան չէր անի: Հետո երեխեն էլ զանգեց, ասեց՝ մամ ջան, քո թանկ արեւով եմ երդվում, էս սպանության գործի մեջ ես չկամ: Ասաց՝ ես էդ գործից տեղյակ չեմ, Հայկազի հետ շատ լավ ընկերներ ենք եղել, կոնֆլիկտ չենք ունեցել, լավ հարաբերություններ ենք ունեցել: Ինքն էլ էր զարմացած, ասում էր՝ ես չեմ հասկանում՝ ինձ ինչի՞ են բռնել»,- ասել է Իրինա Քալանթարյանը:

Իրինա Քալանթարյանը, որը Երեւանում է բնակվում, ավելի հաճախ է հանդիպել Վաչեին: Նրա խոսքով՝ տղան երբեք խնդիրներ չի ունեցել ինստիտուտում, ավելին՝ պատմել է, որ լավ հրամանատարներ ու ընկերներ ունի: Մորաքույրը բացառում է, որ նման տղան, որը մինչեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելը «Փոքր Մհեր» ռազմական վարժարանում է սովորել, բարձր առաջադիմություն ունեցել, կարող էր նման բան անել:

«Միշտ ես էի գնում ծնողական ժողովներին, գովում էին իրեն: Երբեք չի եղել, որ ասեն՝ կռվի մեջ  ա ընկել: Ինքը ընկերների կողմից սիրված էր, խեղճին հասնող երեխա էր, բարի: Իր հրամատարներն էլ են իրեն շատ սիրել, միշտ ասում էին՝ մեր լոռեցին եկավ: Վաչեն ընդունակ չէր նման բան անելու: Եթե տեսներ՝ նման բան կա, իր կյանքի հաշվով չէր թողնի: Նա նույնիսկ կողքից չէր կանգնի, նայի, չէր թողնի, որ ծեծեին»,- ասաց մորաքույրը՝ նշելով, որ Վաչեն պատմել է, որ ոչ ինքը, ոչ մեղադրվող մյուս տղաները սպանված Հայկազի հետ նույն սենյակում չեն գիշերել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս