2016 թվականն Ուկրաինայի տնտեսության համար կլինի կայունացման տարի. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ 2016 թվականն Ուկրաինայի տնտեսության համար կհանդիսանա կայունացման տարի.
«Մենք ավարտել ենք ԱՄՀ-ի հետ բանակցությունները ֆինանսական քառամյա ծրագրի հատկացման մասին: Հուսով ենք, որ 2016 թվականն Ուկրաինայի տնտեսության համար կդառնա կայունացման տարի»:
Յացենյուկը հույս է հայտնել, որ երկրի առանցքային վարկատու ԱՄՀ-ի հետ համագործակցության քառամյա ծրագիրն Ուկրաինայի համար մուտք կապահովի դեպի այլ վարկատուներ ու մասնավոր ներդրողներ:
Յացենյուկը հավելել է, որ նոր ծրագրի նպատակների թվում են մտնում նաև բանկային համակարգի ու արժույթի փոխարժեքի կայունացումը, Ուկրաինայի հանդեպ վստահության վերականգնումը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՀ-ը առաջիկա 4 տարիներին Ուկրաինային կցուցաբերի մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության՝ ներառյալ տնտեսության վարկավորման նոր ծրագրի 17.5 միլիարդ դոլարը: